Քննադատության մերօրյա բանաձևը
Այստեղ կարծում են, որ եթե հասարակությունը անընդհատ քննադատության տակ պահի որևէ կառույց, ընդհուպ...
Մանրամասն
Մեզ մոտ դեռ գերիշխում է այն պատկերացումը, թե պետության խնդիրների աղբյուրն այն է, որ իշխանության մոտ գտնվում է ինչ որ վատ տղաների (դիլետանտների, «գեղցիների», «անգրագետների», «անբարոյականների») խումբ, և եթե մի օր իշխանության մոտ հայտնվեն «լավ տղերքը» (պրոֆեսիոնալները, քաղաքացիները,...
Հարգելի այցելու, սա դեբատի մեր առաջին փորձն է, որտեղ ներկայացված են բանախոս պրն. Հրանտ Տեր-Աբրահամյանի և ընդդիմախոս պրն. Հրազդան Մադոյանի տեսակետները քննարկան ու քննադատության շուրջ: Երկու...
Ցանկացած հրապարակային քննարկում երկու ծայր ունեցող մահակ է. մի կողմից, այն օգտակար և շահավետ է տվյալ հասարակության, պետության համար, մյուս կողմից` բնականաբար, ինֆորմացիայից անպայման օգտվում է հավանական հակառակորդը (տնտեսական, ռազմական, թե քաղաքական` նույնն է)պետության, հասարակության, այս կամ այն...
2011-02-02 | Zara
Հարգելի մոդերատոր,
Չեմ կարողանում համաձայնվել ընդդիմախոսի այն կարծիքի հետ, որ հասարակության ներսում որևէ կառույցի քննադատության արդյունքում է, որ հակառակորդը պետք է տեղեկացվի մեր թույլ և խոցելի կողմերի ու պրոբլեմների մասին: Հավատացած եղեք, որ մեր թշնամին միայն ԶԼՄ-ներով կամ հրապարակային քննադատություններով չէ, որ այդքաաաաան լավ տեղյակ է մեր հասարակությունում տեղի ունեցող ցանկացած` թեկուզ և փոքր փոփոխություններին: Համենայն դեպս, կարծում եմ, որ ցանկացած քննադատություն պետք է ունենա որոշակի առումով հավաստի հիմքեր, լինի օրենքի սահմաններում և չհակասի ազգային շահերին: Այս պայմանների առկայության դեպքում թերևս կարելի է վստահ խոսել քննադատության դրական արդյունքների մասին!
2011-01-31 | nare
Հարգելի մոդերատոր,
Համաձայն եմ բանախոսի հետ լիովին: Քննադատությունը մեր տիպի հասարակություններում պարտավոր է լինել սուր, երբեմն նաեւ ծայրահեղական: Հակառակ դեպքում արատավոր երեւույթը երբեք չի արժանանա հասարակական լայն զանգվածների ուշադրությանն ու բողոքին: Միգուցե եթե 1993-95 թվականներին բանակում գրանցված անօրինությունները հենց այդ ժամանակ անհանդուրժող քննադատության արժանանային, մենք օրերս ականատես չէինք լինի youtube-ային զարհուրելի կադրերին..
2011-01-27 | Ghazaryan
Հարգելի մոդերատոր,
Պետք է ասեմ, որ ընդդիմախոսը շարադրում է բավականին տարածված մի մոլորություն, երբ համակարգային ախտերը վերագրվում են անձանց: Բավականին հետաքրքիր իդիլիա է ստացվում ՀՀ-ում ըստ ընդդիմախոսի, որտեղ կան պարզապես օրինախախտ անձինք և զարգացման բարձր մակարդակի վրա գտնվող իրավական համակարգ ու այլ ինստիտուներ, որոնք էլ լուծում են այդ «զուտ անձնական» խնդիրները: Մինչդեռ հետսովետական տարածքի առանձնահատկությունն այն է, որ ախտերը կրում են հե՛նց համակարգային բնույթ և պարալիզացված են պահում բոլոր ինստիտուտները: Մեկ կարճ ակնարկում հնարավոր չէ շարադրել բուն պրոցեսները, որոնք ստեղծում են այն կրիմինալակերպ հասարակությունը, որում ապրում ենք մենք: Բայց ակնհայտ է նաև, որ այն միջավայրում, որում ինստիտուտները գործառնում են «ստվերային» արժեքներով, հարկ է բարձրաձայնել ցանկացած հարցի մասին, քանի որ միակ քիչ թե շատ գործառնող մեխանիզմն իրավիճակի առողջացման հարցում մնում է հասարակության իրազեկվածության բարձր մակարդակը: Եվ հենց դա էլ ստիպում է համակարգերին արձագանքել և քիչ թե շատ ռեֆորմացվել: Հ. Գ. ի դեպ այստեղ բարձրացված հարցերը չափազանց ծավալուն ու բազմաշերտ են ինտերնետային քննարկմամբ սպառելու համար:)
Սպասվող դեբատներ չկան