Երևան 10/05/2025 05:47
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Առողջապահություն

ՀՀ-ում  գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում է նկատվում, հիմնականում շրջանառվում է H1N1 տեսակը
ՀՀ-ում գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում է նկատվում, հիմնականում շրջանառվում է H1N1 տեսակը
27/12/2018 10:39

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս դիտվում է գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում: Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների այսօր հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Վերջինս արձանագրվում է նաև գրիպի առումով ռիսկի խմբերի շրջանում (երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք և այլն): Հոսպիտալացված հիվանդների համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացման հիմնական պատճառը բժշկական օգնության ուշ դիմելիությունն է: Գրիպը, լինելով վարակիչ հիվանդություն, կարող է ընթանալ ինչպես թեթև, այնպես էլ ծանր կլինիկական ընթացքով: Հետևաբար անգամ թեթև հարբուխի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության, քանի որ բժշկական օգնության ուշ դիմելու կամ չդիմելու դեպքում, մասնավորապես՝ ռիսկի խմբերի շրջանում կարող են առաջանալ բազմաթիվ բարդություններ՝ թոքաբորբեր, բրոնխիտներ, կարող է դիտվել նաև հիմնական հիվանդության սրացում: Կարևորելով նշվածը՝ այսօր Առողջապահության նախարարությունը գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ է իրականացնում ռիսկի խմբերի շրջանում՝ 6 ամսականից մինչ 5 տարեկան երեխաներ, հղիներ, մանկատների սաներ, ծերանոցի բնակիչներ, 65 տ. և բարձր տարիքի ու խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, առաջնային բժշկական օղակի բուժանձնակազմ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հորդորում է` եթե պատկանում եք ռիսկի խմբին, ապա անհրաժեշտ է ԱՆՀԱՊԱՂ պատվաստվել գրիպի դեմ: