Երևան 10/05/2025 03:04
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Հայաստան

Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ
07/05/2025 21:33



Դուք ասում եք՝ Փաշինյանի կառավարությունը 4,2 մլրդ դրամ տվել է ԱՆԻՖ-ին, Փաշինյանի կառավարությունը ՀՀ բյուջեն կրկնապատկել է և 4,2 մլրդ դոլարի լրացուցիչ եկամուտ է բերել Հայաստանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի պնդումներին:

 

«Ապօրինի գույքերի բռնագանձման մեխանիզմներով 5 մլրդ դոլարից ավելի գույք, որ էսօր պետք է մնար տարբեր կոռուպցիոներների գրպանում, այսօր ծառայում է ՀՀ-ին:

Ինչ վերաբերում է Նոր Նորքի թաղապետի դեպքին, ապա ես ասացի, որ դա մեզ համար անընդունելի է: Ինչ վերաբերում է նրան, որ վարչական որոշումներ պետք է լինեն, թե ոչ, նախ Երեւան համայնքում ունենք գործընկեր, ես նախընտրում եմ նախ այս հարցը աշխատանքային կարգով կոմունիկացնենք մեր հարգելի գործընկերների հետ, հետո մեր դիրքորոշումներն արտահայտենք: Ես իմանալով նաեւ «Հանրապետություն» կուսակցության արժեհամակարգը, եթե մեկն ասի, որ «Հանրապետություն» կուսակցությունը նույն ընկալումը չունի, ես կզարմանամ շատ խիստ, եւ դրանից պետք է բխեն հետեւանքներ:

 Ընդ որում, բոլորս մարդիկ ենք եւ կարող ենք պահի տակ ինքնատիրապետում կորցնել, բայց կա որոշակի կանոն: Ի վերջո, մենք մարդ լինելուն զուգահեռ,  քաղաքացի ենք, պաշտոնյա ենք»,-ասաց Փաշինյանը:

Աննա Գրիգորյանն արձագանքեց. «Նախ, անկեղծ, ես միևնույն է, չեմ հասկանում, թե այդ տեղ հպարտանալու ինչ կա, որ մեդիաներում ամենօրյա ռեժիմով կոռուպցիոն նոր դեպքեր են արձանագրվում: Հպարտանալու տեղ պետք է լիներ, երբ որ այդ կոռուպցիոն դեպքերը բացահայտվեին։

 

Մի մեղադրյալ, եթե ԱՆԻՖ-ի գործով չի ներգրավվում այս գործի մեջ, հիմա դուք եկել ի՞նչ եք ասում, ի՞նչ կոռուպցիայի հետևից գնալ, ի՞նչ բյուջե լցնել կոռուպցիոն այդ նախկին սխեմաների մասով և այլն: Դուք այդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու, դա ուղիղ պարզ ասեք:

Դուք մոռանու՞մ եք, որ յոթ միլիարդ պարտք ենք կուտակել միայն ձեր կառավարության ժամանակ: Նույն ճանապարհը տարին հինգ անգամ վերանորոգվում եք, դրանից ավել ոչ մի ստրատեգիական նշանակությամբ բան չի կառուցվել:

 

Գնում եք տարբեր տեղեր «կրթվելը նորաձև է» արշավ եք իրականացնում, բա այնտեղ մեկը ձեզ չի հարցնո՞ւմ՝ այդ կրթությանը զուգահեռ, բա օրը ցերեկով 10 հոգով մի մարդու ծեծում են, հետո բերման է ենթարկվում ծեծվողը և ոչ թե ծեծողը, հետո ծեծվողին և նրա գործընկեր Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ ավելի ծանր քրեական հոդված է դրվում, քան ծեծողի նկատմամբ: Բա այդ ամեն ինչը ձեզ մոտ դիսոնանս որևէ կերպ չի առաջացնո՞ւմ: Հո մենակ բառեր ասելով չի»:

 

Փաշինյանն էլ ասաց. «Դուք ուղիղ սուտ եք ասում, ասելով, որ մենք ճանապարհը 5 անգամ նորոգում ենք: Այն ճանապարհները, որոնք այդ վիճակում են, այդ ճանապարհները չեն ընդունվում, նրանց համար չի վճարվում:

Այո, նաև նրանից է, որ ես ասում եմ, որ ժողովուրդ ջան, հերիք է ասեք, որ մենք հազարամյակների շինարար ենք, մենք ճամփա սարքել չգիտենք, դպրոց սարքել չգիտենք, շենք սարքել չգիտենք: Հիմա ինչի մասին եք խոսում, ումից եք եկել, ի՞նչ եք բողոքում:

 

Հպարտանալու բան կա, որ երկրում 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 34-րդ տեղն է: Երկրորդը ասում եք՝ բացահայտումը սկսվում է հրապարակայնությունից, երրորդը, բոլոր այն դեպքերում երբ որ քրեական պատասխանատվության ենթակա մարդ կա քրեական պատասխանատվության մարդը կենթարկվի, չորրորդը՝ Հայաստանում մամուլը չի դատական իշխանությունը, ՀՀ-ում կա դատական իշխանություն:

 

Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես: Բա ձեր մասին ի՞նչ են գրում մամուլի հոդվածները, դուք ընդհանրապես ինչի եք ազատության մեջ: Ձեր մասին  գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ի՞նչ գործ ունեք դուք էս դահլիճում ընդհանրապես նստած:

Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը: Առաջինը դու պիտի գնաս ու դու կգնաս:

Մամուլը ձեր մասին գրում է, որ օտարերկրյա գործակակալ եք, հինգերորդ անիվ եք, ազդեցության գործակալ եք: Նստեք տեղներդ, ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք, վեր ընկի տեղդ ասեցի, ներվերս չուտես»,- բորբոքված հայտարարեց Փաշինյանը:

 

Դրանից հետո իրավիօճակը դահլիճում լարվեց, հնչում էին գոռգոռոցներ: ԱԺ նախագահն անջատեց ուղիղ եթերը: