Երևան 10/05/2025 02:01
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Հայաստան

Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի
Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի
07/05/2025 15:53

Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարությունէ տարածել, որում ասվում է.

«Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի

Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա.

  • հարցազրույցի օր ամրագրել,
  • սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել,
  • հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել,
  • հարցազրույցի՝ ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։

Դիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու և վճարում կատարելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է:

Կարևոր

Արդեն ունե՞ք ամրագրված հարցազրույցի օր։ Այցելեք նշանակված օրն ու ժամին սովորական կարգով։

Ցանկանու՞մ եք հարցազրույցի օր ամրագրել։ Եթե առկա են ազատ ամսաթվեր, որոնք համապատասխանում են ձեր ճանապարհորդական ծրագրերին, կարող եք ամրագրել հիմա։

Ձեզ անհրաժե՞շտ է հարցազրույցի օր մայիսի 30-ից հետո։ Կարող եք ամրագրել հիմա և տեղափոխել ձեր օգտահաշիվը նոր համակարգ։

Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։

Շուտով կհրապարակենք լրացուցիչ ցուցումներ նոր համակարգում վճարումներ կատարելու և օր ամրագրելու մասին»,-ասված է հայտարարության մեջ: