Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է Գյումրու բժշկական կենտրոններից մեկի բաժնի վարիչը ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։