Երևան 10/05/2025 10:27
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Տնտեսություն

Ն. Փաշինյան. Սպառողների համար գազը չի թանկանաՏեսանյութ
Ն. Փաշինյան. Սպառողների համար գազը չի թանկանաՏեսանյութ
31/12/2018 13:12

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ սպառողների համար գազը չի թանկանա: «Քանի որ տեղյակ եմ, որ գազի գնի շուրջ մամուլում քննարկումներ են տեղի ունենում, և ասվում է, թե ՀՀ սպառողների համար գազը թանկանալու է, ես ուզում եմ երկու բառով ներկայացնել երեկվա իրադարձությունների մասին: Ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այդ խոսակցությունների թեման եղել է ՀՀ մատակարարվող գազի գինը, և կարելի է ասել՝ եկել ենք լուծման առաջիկա տեսանելի ապագայի համար»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ կա երկու օղակ գազի մատակարարման մեջ, մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է և նրանց կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազը, և մյուս օղակը՝ «Գազպրոմ Արմենիայից» հայաստանյան սպառողներին գազի մատակարարումը: «Ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց նա: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ենթադրում է, որ քննարկումներ են լինելու, թե այս որոշման շնորհիվ մենք որոշակի պարտք ենք կուտակելու և դրա հետևանքով որոշակի ակտիվներ ենք փոխանցելու Ռուսաստանին, և նշեց, որ այդպիսի կարգավորումների մասին խոսք չի գնում: Ըստ Փաշինյանի՝ ստացվում է, որ առաջին օղակում գնային փոփոխություն տեղի կունենա, իսկ երկրորդ օղակում՝ ոչ: Նա ասաց, որ լավատես է և ուրախ է, որ կարողացան այդպիսի լուծման գալ, և հատուկ ընդգծեց, որ հեռախոսազրույցում բացառապես գազի հարցն են քննարկել: «Կարծում եմ, որ ըստ էության, սա լավ լուր է: Հետագայի պարագայում էլ լրջորեն կաշխատենք, և մեր խնդիրն է լինելու գազի գնագոյացման շուրջ հստակ, կանխատեսելի մեխանիզմներ ունենալը և գազի համակարգի արդյունավետությունը բարձրացնելը, այդ հարցում ռուսաստանցի գործընկերների հետ ևս կաշխատենք»: Փաշինյանը հավելեց, որ ուղևորվում է շնորհավորելու զինվորների Նոր տարին: